Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ֆինանսական համակարգը## դեռեւս չի կարող Սփյուռքին առաջարկել ֆինանսական գործիքների ողջ տեսականին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է այս մասին հունիսի 21-ին Դիլիջանում կայացած Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) տարեկան ժողովում:“Կազմելով իր ծրագրերը` Կենտրոնական բանկը հաշվի է առնում ոչ միայն Հայաստանի տարածքը, այլեւ ողջ հայկական աշխարհը. հայկական Սփյուռքի կողմից իրականացվող ֆինանսական հոսքերը անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի ֆինանսական համակարգի վրա”, - հայտարարել է կառավարության ղեկավարը:Նրա խոսքերով, Հայաստանը պետք է ֆինանսական կենտրոն դառնա հայկական աշխարհի հիմքի վրա, եւ այդ առանձնահատկությունը Հայաստանին առավելություն կտա մյուս ֆինանսական կենտրոնների նկատմամբ:Վարչապետը նշել է, որ երկրում պետք է ստեղծվեն այնպիսի ֆինանսական կառույցներ, որոնք հաշվի են առնում այդ իրողությունը: “Մեզ մոտ արդեն կան “Անելիք” եւ “Յունիբանկ” բանկերի վճարային համակարգերը, սակայն մենք պետք է կազմավորենք համաշխարհային ցանց, որը թույլ կտա մեր հայրենակիցներին արդյունավետորեն իրականացնել ֆինանսական գործարքները”, - ասել է Տիգրան Սարգսյանը` տվյալ համատեքստում կարեւորելով Համահայկական բանկի ստեղծումը: Tweet Դիտում՝ 5681