Թուրքական ապրանքների ներմուծման արգելքին ավելացվելու է նաեւ վաճառքի արգելքը
29.04.2021 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /


ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։
«Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաեւ վաճառքի արգելքը: Կապ չունի, թե երբ է ներմուծվել, միեւնույն է, սահմանափակելու ենք վաճառքը եւս, որովհետեւ որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք մտցնել։
Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Վահան Քերոբյանը նաեւ հայտնել է, որ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: