Երեւան /Մեդիամաքս/. 2007 թվականին Հայաստանի բանկային կապիտալի աճը## կազմել է 38,3%, ինչը 2,8 անգամ գերազանցում է ՀՆԱ աճի ցուցանիշը, հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Էմիլ Սողոմոնյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հունիսի 21-ին Դիլիջանում ելույթ ունենալով Հայաստանի բանկերի միության տարեկան ժողովում, Էմիլ Սողոմոնյանը հայտնել է, որ 2007 թվականին Հայաստանի բանկերի կողմից տրված վարկերի գումարը 2006 թվականի համեմատությամբ ավելացել է 67,9%-ով, իսկ բանկերի շահութաբերությունը կապիտալի նկատմամբ կազմել է 12,78%:ՀԲՄ նախագահը նշել է, որ դրական միտումներ են նկատվում նաեւ Հայաստանի բանկային համակարգը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշներում:Ինչպես հայտնել է Էմիլ Սողոմոնյանը, 2007 թվականին բանկային համակարգի ընդհանուր ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 20,4%-ից աճել է մինչեւ 25%, ընդհանուր վարկային ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ` 9,5%-ից մինչեւ 13,6%, բանկային համակարգի ընդհանուր կապիտալի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ` 4,5%-ից մինչեւ 5,3%, իսկ ֆիզիկական անձանց ավանդների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 5,4% տոկոսից աճել է մինչեւ 6,3%:“Հայաստանի բանկային համակարգում կոշտ մրցակցության պայմաններում նկատվում է վարկային տոկոսադրույքների որոշակի իջեUؖԠայն դեպքում, երբ աޕU֕ĕ֕Ŗˠներգրավման տոկոսադրույքները վերջին երկու տարիների ընթացքում գործնականում չեն փոխվել, ինչը վկայում է բանկերի գործունեության արդյունավետության աճի մասին”, - ասել է Էմիլ Սողոմոնյանը: Tweet Դիտում՝ 5013