ՎՏԲ-Հայաստան Բանկը, պարբերաբար բարելավելով իր կողմից առաջարկվող պրոդուկտների պայմաններն, այս անգամ իջեցրել է ֆիզիկական անձանց վարկերի գնման տարեկան տոկոսադրույքը եւ միջնորդավճարը: Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է` գրանցված եկամուտ եւ դրական վարկային պատմություն ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին, շահավետ պայմաններով այլ բանկերում կամ վարկային կազմակերպությունում գործող վարկերի գնում։ Հաճախորդը ստանում է վարկ` այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում գործող պարտավորության մնացորդի չափով, ինչպես նաեւ ունի վարկի հավելյալ գումար ստանալու հնարավորություն:Վարկերի վերաֆինանսավորման հիմնական պայմաններն են.- տարեկան տոկոսադրույք՝ 11,6% -ից մինչեւ 16,6% (փաստացի տոկոսադրույք՝ 14,5-20,5%),- վարկի ժամկետ՝ 6-60 ամիս,- վարկի սպասարկման ամսական միջնորդավճար՝ վարկի գումարի 0,1% չափով:Բանկն առաջարկում է նաեւ վարկի տարեկան տոկոսադրույքից զեղչերի ճկուն համակարգ այն հաճախորդներին, ովքեր ձեւակերպում են դժբախտ պատահարներից կամ անշարժ գույքի ապահովագրություն: Վերոնշյալ պայմաններով բանկն իրականացնում է առանց գրավի սպառողական վարկերի, վարկային գծերի, ապառիկ վարկերի գնում: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաեւ ավտովարկերի եւ հիփոթեքային վարկերի գնում, որոնց պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է բանկի կայքում:Վարկի վերաֆինանսավորումը հաճախորդին տալիս է հետեւյալ առավելությունները՝- վարկերի տոկոսադրույքի իջեցում,- տարբեր բանկերում գործող վարկերի գծով վճարումների միավորում մեկ վճարի մեջ,- վարկի ժամկետի երկարաձգում,- լրացուցիչ վարկի գումարի ստացում,- ամենակարեւորը՝ ամսական վարկային բեռի իջեցում:Ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանների, ինչպես նաեւ պահանջների եւ կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87 -87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1908