Կաթիլային ոռոգման անցնող տնտեսվարողները կազատվեն ջրի վարձավճարից

28.04.2021 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Կոտայքի մարզ #կաթիլային ոռոգում
Կառավարությունը պատրաստվում է առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որեւէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրեւացման, 5 տարի ազատվում է ոռոգման ջրի վարձավճարից:

Այս մասին նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Կոտայքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Առաջիկայում դե յուրե որոշումը կընդունենք եւ կկանոնակարգենք, թե ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու»,- ասել է նա:

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ մարզում առկա են 100 հեկտար ջերմոցային տնտեսություններ, որտեղ մշակվում են բանջարեղեն, ելակ եւ ծաղիկներ: 2019-ի համեմատ մարզում նախորդ տարի ջերմոցային տնտեսությունների թիվն ավելացել է 28 հեկտարով: Կոտայքում առկա են նաեւ 627 հեկտար ինտենսիվ այգիներ` հակակարկտային ցանցերով եւ կաթիլային ոռոգման համակարգերով: Առաջիկայում ներդրումային նոր ծրագրի շրջանակում մարզում հիմնվելու են 108 հեկտար ազնվամորու նոր այգիներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է  ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի, բնակարանաշինության խթանման աշխատանքները, որոնք կնպաստեն ինչպես բարեկեցության բարձրացմանը, այնպես էլ ժողովրդագրական խնդիրների լուծմանը:
Դիտում՝ 1567

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW