Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ Երեւանում հնչեց Վերդիի «Ռեքվիեմ»-ը

27.04.2021 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Կրեդիտ #«Ռեքվիեմ»
Ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի  նահատակների հիշատակի օրը, Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ Երեւանում հնչեց Վերդիի «Ռեքվիեմ»-ը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Ինչպես նշել են ընկերությունում, Ֆասթ Կրեդիտն ու ընկերության հիմնադիրներ Վահե եւ Վիգեն Բադալյանները, շարունակելով իրենց ազգանպաստ գործունեությունն, այս անգամ աջակցել են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգի կայացմանը:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան համաշխարհային օպերային աստղեր Ռուզան Մանթաշյանը, Օլեսյա Պետրովան, Լիպարիտ Ավետիսյանը, Եվգենի Ստավինսկին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

«Ընկերությունը, կարեւորելով արվեստի դերը պետության կայունության եւ ազգային արժեքների ամրապնդման հարցում, կհովանավորի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մայիս-հունիս ամիսների համերգաշրջանի բոլոր համերգները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW