ՀՀ բանկերի վարկային փաթեթը ապրիլի վերջին կազմել է 503 160 մլն դրամ

20.06.2008 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան բանկերի վարկային փաթեթը 2008-ի ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 503 160 մլն դրամ##` մարտի համեմատ ավելանալով 20 205 մլն դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, արտարժույթով տրված վարկերի ծավալը ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 193 548 մլն դրամ, ՀՀ դրամով` 300 801 մլն դրամ:

2008-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերի հաճախորդների թիվը կազմել է 971 127` 2008-ի փետրվարի հետ համեմատ ավելանալով 15 957-ով: Հաճախորդներից 46 488-ը իրավաբանական անձինք են, 924 639-ը` ֆիզիկական:

2008-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի բանկերում գործում էր 1 159 307 բանկային հաշիվ` 2008թ. փետրվարի հետ համեմատ ավելանալով 22 086-ով:

Դիտում՝ 5154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW