ՊԵԿ-ը վիրավոր զինվորների համար անվճար դասընթացներ կկազմակերպի
23.04.2021 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ




Վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ զինվորների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է հայրենիքի պաշտպանների համար անվճար դասընթացներ կազմակերպել կոմիտեի ուսումնական կենտրոնում` հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:
ՊԵԿ նախագահի դիտարկմամբ`զինվորների համար առավել հարմար տարբերակ կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չենթադրող տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մաքսային ձեւակերպման ոլորտում աշխատանքը: Բայց ուղղություններն այդքանով չեն սահմանափակվում. ՊԵԿ ուսումնական կենտրոնի մասնագետների հետ համատեղ կհստակեցվեն անհրաժեշտ ուսումնական ծրագրերը` կախված մասնակիցների կրթությունից, նախընտրություններից եւ ընդունակություններից:
«Յուրաքանչյուրիս պարտքն է զինվորների կատարած սխրանքի, հերոսության համար որեւէ օժանդակությամբ վարձահատույց լինել: Անձամբ իմ եւ համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում հերոսներին, առողջություն եւ շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշել է Էդվարդ Հովհաննիսյանը:
Վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությունը կամրագրվի ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ հուշագրի կնքմամբ: Կոմիտեի ղեկավարը ուսումնական կենտրոնի պատասխանատուին հանձնարարել է կարճ ժամանակում գործնական քայլեր կատարել զինվորների ուսումնական ծրագիրը կազմակերպելու եւ ՊԵԿ համակարգում աշխատանքի նախապատրաստելու համար:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: