ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում: Սկսած 2020 թվականից՝ բանկը ֆինանսավորում է LSOFT ընկերությանը բանկային երաշխիքների միջոցով, որոնք տրամադրվում են ի ապահովում՝ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ ընկերության պայմանագրային պարտավորությունների կատարման:«LSOFT-ը Հայաստանում ծրագրային ապահովման առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերությունը մասնագիտացված է ֆինանսական շուկայի մասնակից ընկերությունների ծրագրային ապահովման ներդրման եւ սպասարկման ոլորտում՝ առաջարկելով ամբողջական լուծումներ այս ոլորտի մասնակիցներին:Բանկային երաշխիքների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է հաճախորդի կողմից՝ երրորդ կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: Տվյալ դեպքում բանկային երաշխիքը հանդիսանում է ընկերության ֆինանսական կայունության եւ պայմանագրային պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:Միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կարեւորագույն ուղղություններից մեկը: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության առանձնահատկությունները: Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1803