1000+ հիմնադրամը «Ի հիշատակ» ֆլեշմոբ է անցկացնում

22.04.2021 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#1000+ հիմնադրամ #«Ի հիշատակ» #ֆլեշմոբ
Ապրիլի 24-ին ընդառաջ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն (1000+) իրականացնում է «Ի հիշատակ» ֆլեշմոբը:

Հիմնադրամից հայտնել են, որ նվիրաբերությունը կտրամադրվի կյանքը կամ առողջությունը հայրենիքի համար զոհաբերած զինվորին կամ նրա ընտանիքին։

«Ի հիշատակ» նվիրաբերություն կարելի է կատարել օնլայն հարթակում լրացնելով բաց թողնված դաշտերը։  

«Նվիրատուների էլեկտրոնային հասցեներին կուղարկվի հավաստագիր՝ որպես հաստատում նվիրաբերության։ Առաջարկում ենք ներբեռնել այն սոցիալական կայքեր՝ քաջալերելով ընկերներին միանալ «Ի հիշատակ» նվիրաբերությանը»,- հայտնում են հիմնադրամից:
Դիտում՝ 1491

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW