Երեւան-Գյումրի էլեկտրագնացքները վերսկսում են աշխատանքը

21.04.2021 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #Գյումրի #էլեկտրագնացք
Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել էին տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից (ՀԿԵ) հայտնում են, որ այսուհետ ուղեւորները կարող են գնել տոմսերը նաեւ առցանց՝ նախապես ամրագրելով տեղերը ՀԿԵ կայքում:

Չվացուցակն անփոփոխ է. Երեւանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:
Դիտում՝ 3216

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW