“ԱրմենՏելը” պատրաստ է պրովայդերներին հանրային հեռախոսացանցին միանալու հնարավորություն տրամադրել

18.06.2008 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը /ՏՄՊՀ/ այսօր “ԱրմենՏել” ընկերությանը## /Beeline ապրանքանիշ/ պարտավորեցրել է 15-օրյա ժամկետում քայլեր ձեռնարկել ինտերնետ պրովայդերներին հանրային հեռախոսացանցին ուղիղ գծերով միանալու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ:

Ինչպես հաղոորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ավելի վաղ ինտերնետ պրովայդերները խնդրել էին ՏՄՊՀ-ին ճանաչել “ԱրմենՏել” ընկերությունն որպես ինտերնետ ծառայությունների շուկայում գերակա դիրք զբաղեցնող սուբյեկտ, ինչի հիման վրա հանձնաժողովը մայիսի 7-ին վարչական վարույթ էր ձեռնարկել:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշել է, որ ուղիղ հեռախոսագծերով մատուցելով Hi line ինտերնետ կապի ծառայություններ, “ԱրմենՏելը” մեխանիկորեն շուկայում մենաշնորհ է ձեռք բերում եւ սահմանափակում մրցակցությունն ինտերնետ ծառայություների ոլորտում:

“ԱրմենՏելի” գործառնական տնօրեն Ալեքսանդր Բիրմանը նկատել է, որ ընկերությունը պատրաստ է համագործակցել պրովայդերների հետ եւ արդեն համապատասխան հուշագիր է ստորագրել մի շարք ընկերությունների հետ, որոնք բնորոշում են շուկայում խաղի կանոնները: Նրա խոսքերով, դեպի հանրային հեռախոսացանց մուտք տրամադրելու համար “ԱրմենՏելը” պետք է լրացուցիչ ներդրումներ կատարի, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել ընկերության բաժնետերերի հետ: Միեւնույն ժամանակ, ասել է Ալեքսանդր Բիրմանը, Beeline-ը պատրաստ է ինտերնետ պրովայդերներին հանրային հեռախոսացանցին միանալու հնարավորություն տրամադրել ավելի շուտ, քան 15-օրյա ժամկետում:

Դիտում՝ 5580

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW