Եվս €25,415 մլն՝ համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար
20.04.2021 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժին





Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության, ՀԲ-ի եւ համայնքների ֆինանսական մասնակցությամբ իրականացնում է Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիրը (ՍՆՏԶ), որի առաջին բաղադրիչով համայնքներից ստացված 101 միկրոծրագրերի հայտերից 94 ծրագիր արդեն հաջողությամբ իրականացվել է, եւս 7-ն ընթացքի մեջ է։
Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում ենթածրագրեր են իրականացվում խոշորացված համայնքներում կամ համայնքային խմբերում՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Երկրորդ բաղադրիչի ենթածրագրերի թիվը հասնում է 37-ի, որից 27-ն ավարտվել է, 10-ն իրականացման փուլում է։
«Ծրագրի շրջանակում մի քանի տասնյակ համայնքներում կառուցվել են մանկապարտեզներ, վերանորոգվել են դպրոցներ ու մշակութային օջախներ, արդիականացվել են ոռոգման համակարգեր, կառուցվել են ավտոկայանատեղիներ, տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, միավորված համայնքները վերազինվել են գյուղատնտեսական եւ կոմունալ սպասարկման տեխնիկայով։
Նոր միջոցներ ներգրավելու շնորհիվ ՍՆՏԶ առաջին բաղադրիչով հնարավոր կդառնա ֆինանսավորել համայնքային սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լրացուցիչ 20 միկրոծրագիր, երկրորդ բաղադրիչով կյանքի կկոչվի 35 ենթածրագիր»,- հայտնել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: