Ամփոփվել են Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) կազմակերպած «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը եւ տնտեսական լրագրողների համար անցկացված սեմինարների շարքը: Վերջինս կազմակերպվել էր Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ:Ինչպես նշել են Հայբիզնեսբանկում, մրցույթի նպատակն էր խրախուսել լրագրողներին լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդի թեմաները՝ նպաստելով հանրության մեջ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Հրապարակվեցին մրցութային հանձնաժողովի գնահատամբ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի տարբեր անվանակարգերի հաղթողների անունները: «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ համատեղ կազմակերպված սեմինարների մասնակից լրագրողներին հանձնվեցին հավաստագրեր:ՀԲՄ նախագահն ու գործադիր տնօրենը շնորհակալություն հայտնեցին բանկերի հանրության հետ կապերի պատասխանատուներին եւ սեմինավարներին՝ կարեւորելով տնտեսության ոլորտը լուսաբանող լրագրողների հետ շարունակական համագործակցությունը: Բանկում նշել են, որ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցութային հանձնաժողովի կազմում ներառված են եղել նաեւ Հայբիզնեսբանկի հանրության հետ կապերի պատասխանատուները: Հայաստանի բանկերի միության եւ Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ կազմակերպված սեմինարների շարքին Հայբիզնեսբանկից մասնակցել են Փոքր բիզնեսի զարգացման վարչության պետ Աննա Միրզոյանը եւ Ֆիզիկական անձանց պրոդուկտների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Երվանդ Ստեփանյանը: «Հայբիզնեսբանկը մշտապես կարեւորել է հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, ֆինասնատնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների համար սեմինարների կազմակերպումը, ինչը կհանգեցնի ՀՀ բանկային ոլորտի անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ լուսաբանմանը, համակարգի գործունեությանն առնչվող եւ հանրային կարեւորություն ունեցող տարբեր թեմաների ճշգրիտ լուսաբանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Բանկը վերահսկվում էէ ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2980