ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը եւ մշակել շահավետ առաջարկներ շուկայի հիմնական մասնակիցների հետ համատեղ:Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակում բոլոր ցանկացողները կարող են ձեւակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի եւ սպասարկման կենտրոններում եւ ձեռք բերել ապրանքներ առանց բանկ այցելելու:«Ucom-ը, հանդիսանալով IPTV եւ ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման բացարձակ առաջատարը եւ զբաղեցնելով առաջատար դիրքեր շարժական ինտերնետի շուկայում՝ հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների եւ էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի:ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Ucom-ի համագործակցության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու հեռախոսների նորագույն մոդելներ եւ իրենց անհրաժեշտ այլ էլեկտրոնային սարքավորումներ` արագ, պարզ եւ շահավետ պայմաններով: Ապառիկ վարկը ձեւակերպվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր եւ սոցիալական քարտ»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:Համագործակցության շրջանակում գործում է սմարթֆոնների գնման հատուկ առաջարկ Ucom ընկերության կողմից: Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայությանը 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ապառիկ գնել սմարթֆոններ՝ 2 տարի մարման ժամկետով՝ վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում վճարելով միայն մայր գումար՝ առանց որեւէ տոկոսների եւ միջնորդավճարների:Վարկավորման հիմնական պայմաններն են.• վարկի գումար` 30 հազար - 1,5 միլիոն ՀՀ դրամ,• տարեկան տոկոսադրույք` 0%, • ամսական միջնորդավճար` կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից՝ 0% -ից մինչեւ 1.01% (0% գործում է հատուկ առաջարկի դեպքում), • փաստացի տոկոսադրույք՝ 0%-24%,• վարկի գործողության ժամկետ` 3-ից մինչեւ 48 ամիս՝ կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից:ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղմամբ, բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաեւ Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում կամ այս հղմամբ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3488