2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20%-ը: 2020թ.-ի վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 238 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները՝ մոտ 156 մլրդ դրամ: Մանրածախ վարկերի քանակը 2019թ.-ի համեմատ աճել է ավելի քան 8%-ով, իսկ ծավալը՝ 11%-ով: «Մեր ռազմավարական նպատակներից մեկը բանկային ծառայությունները հասարակության համար հնարավորինս հասանելի եւ մատչելի դարձնելն է: Մենք հաջողությամբ լուծում ենք այս խնդիրը՝ մեր հաճախորդների համար բարենպաստ պայմաններով վարկատեսակներ մշակելով եւ նորարարական տեխնոլոգիաներ ներդնելով: Արդյունքներն ակնհայտ են. 2011թ.-ից ի վեր մեր կողմից տրամադրված POS վարկերի ծավալն աճել է ավելի քան 10 անգամ»,- նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:Յունիբանկի նշանակալի նորամուծութուններից մեկն անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառումն է:Արհեստական բանականության տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ եւ որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները եւ ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը: Արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով վեց ամսվա ընթացքում մշակվել է 250 հազար վարկային հայտ:«Հետեւելով հաճախորդամետ քաղաքականությանը՝ 2020թ.-ին Յունիբանկը միջոցներ ձեռնարկեց համավարակի եւ ռազմավարական դրության պայմաններում հաճախորդներին աջակցություն տրամադրելու համար: Բանկը երկարաձգեց ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը եւ մարումները համամասնորեն բաշխեց վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկն աջակցություն է ցուցաբերել նաեւ ռազմական գործողություններին մասնակցած հաճախորդներին»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2759