ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն եւ E5P-ն Հայաստանում նոր աղբավայր կկառուցեն
15.04.2021 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://cdnuploads.aa.com.

ՎԶԵԲ-ը տրամադրել է €5,5 մլն-ի չափով վարկ, որը համալրվել է €3,5 մլն-ի չափով դրամաշնորհով ԵՄ Հարեւանության ներդրումային ծրագրի կողմից, ինչպես նաեւ €2 մլն գումարի չափով դրամաշնորհով Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամից՝ շինարարության համար:
«Նոր աղբավայրը հագեցած կլինի կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներով, կներառի համայնքի կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը, ինչպես նաեւ բնապահպանական եւ սոցիալական մեծ օգուտներ կբերի տեղի բնակիչներին եւ բիզնեսներին:
Աղբավայրը տեղակայված կլինի Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ եւ կընդգրկի տասներկու համայնք, որոնցից յոթը՝ Կոտայքի մարզում (Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր) եւ հինգը՝ Գեղարքունիքի մարզում (Սեւան, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Ճամբարակ):
Սա ՎԶԵԲ-ի՝ կոշտ թափոնների առաջին ծրագիրն է Հայաստանում ի աջակցություն կառավարության պլաններին՝ արդիականացնելու երկրում թափոնների կառավարման համակարգը Վնասատուների դեմ պայքարի կառավարման եվրոպական ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CEPA) չափանիշներին համահունչ։
Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան €1,1 մլրդ 158 ծրագրում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին»,- ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: