Կառավարությունը եւս 7,5 մլրդ դրամ կհատկացնի՝ արցախցիներին աջակցելու համար

15.04.2021 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեսրոպ Առաքելյան #Արցախի քաղաքացիներ #աջակցություն
Կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 7 մլրդ 548 մլն դրամ կհատկացնի՝ Արցախի քաղաքացիների 4-ամսյա աջակցության ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելու համար:

«Կառավարության որոշման համաձայն՝ 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու տրվելու է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց»,- այսօրվա նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա նշել է, որ նույն ծրագրով նախորդ ամիս Արցախում աջակցություն է ստացել 101 հազարից ավելի քաղաքացի:



«Մինչեւ հիմա արցախցիներին տրված աջակցությունը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: Կառավարության արդեն հաստատած ծրագրերով կա եւս 22 մլրդ դրամի հատկացման որոշում, այսինքն՝ ընդհանուր առմամբ տրամադրված եւ հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ»,- ասել է նա:
Դիտում՝ 1108

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW