Փաշինյանը խոսել է նոր պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունների մասին

14.04.2021 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #պղնձաձուլարան #երկաթուղի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում պատասխանել է Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցելու հնարավորություններին վերաբերող հարցերին:

«Պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք էական են դարձնում երկաթուղու գոյությունը: Այս առումով, ես նոր պղնձաձուլարանի հիմնումը, ատոմակայանի կառուցումն ու երկաթուղու բացումը դիտարկում եմ նույն շղթայի տարբեր օղակներում»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ հիմնարար գործոնը երկաթուղային հաղորդակցության բացումն է դեպի Իրան ու Ռուսաստան:

«Երկաթուղային հաղորդակցություն ունենալու դեպքում վստահաբար մենք կունենանք պղնձաձուլարան՝ վերամշակման հետագա ցիկլերով, եւ շատ մեծ տնտեսական հիմնավորում կունենանք նոր ատոմակայանի կառուցման տնտեսական էֆեկտը հիմնավորելու համար»,- նշել է նա:
Դիտում՝ 2390

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW