Telcell-ի յուրահատուկ շնորհակալությունը ռուսաստանաբնակ հայերին

14.04.2021 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #Telcell Wallet

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում արդեն մի քանի ամիս է՝ առկա է բջջային հեռախոսահամարով Ռուսաստանից Հայաստան դրամական գերարագ փոխանցումներ ստանալու հնարավորություն:


Ընկերությունը փետրվար-մարտ ամիսներին անցկացրեց մրցույթ, որի արդյունքներով՝ Հայաստանում Ռուսաստանից փոխանցում ստացած 10 հաջողակներ նվեր ստացան Ծաղկաձորի Russia Hotel-ում 2 անձի համար 2-օրյա հանգստի փաթեթեր:

Telcell-ը նվերի յուրահատուկ տարբերակ է մտածել նաեւ ուղարկող կողմի համար:



«Որոշեցինք անակնկալ անել ու մեր եւ շահողների անունից հայկական համեղ քաղցրեղենով նվեր-տուփեր ուղարկել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին` այսպիսով հետաքրքիր կամուրջ ստեղծելով: Այդ հարցում մեզ օգնեց Onex.am ընկերությունը՝ իր դռնից դուռ արագ առաքման ծառայությամբ: Նախաձեռնությունը լինելու է շարունակական. Telcell Wallet-ի այն օգտատերերը, ովքեր հաճախ են օգտվում փոխանցումների այս տարբերակից, զանգ կստանան մեր կողմից, եւ նվերները կրկին կառաքվեն Ռուսաստանի նրանց բարեկամներին»,- նշեց Telcell-ի Հանրային կապերի պատասխանատու Միլենա Սարուխանյանը:

Հոլովակից տեղեկացեք՝ ինչպես կարելի է Ռուսաստանից СберБанк Онлайн-ով դրամական արագ փոխանցումներ կատարել Հայաստան:

Դիտում՝ 4211
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai