«Զվարթնոց»-ի VIP ծառայությունները հնարավոր է առցանց պատվիրել եւ վճարել

12.04.2021 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զվարթնոց» #VIP ծառայություններ
Այսուհետ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքի միջոցով հաճախորդները կարող են առցանց պատվիրել եւ վճարում իրականացնել բարձրակարգ սպասարկման VIP սրահի ծառայությունների համար:

«Ծառայությունները պատվիրելու համար անհրաժեշտ է լրացնել տվյալները, հետեւել հրահանգներին եւ իրականացնել վճարում: Դուք կարող եք վճարումն իրականացնել ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր ընկերների կամ հարազատների համար: Ձեր հարմարավետ ուղեւորությունը կարեւոր է մեզ համար»,- ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3702

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW