Գինու բարեգործական վաճառքից ավելի քան 4 մլն դրամ է տրամադրվել 1000+ հիմնադրամին

12.04.2021 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#1000+ #գինի #ցուցահանդես-վաճառք
Ապրիլի 8-ին տեղի ունեցած «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հավաքագրվել է 4 033 000 դրամ, որից 2,6 մլն-ը՝ աճուրդից, 1 433 000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից եւ նվիրաբերություններից։

Գինիների աճուրդն անցկացրել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Հիմնադրամի մարքեթինգի բաժինը հայտարարել է, որ այսուհետ հաճախ են լինելու տարաբնույթ միջոցառումներ՝ իրենց ֆոնդը համալրելու նպատակով։
Դիտում՝ 1144

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW