Հայաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել է իր նորացված կայքը

12.06.2008 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը /ԿԲ/ ներկայացրել այսօր է իր նորացված կայքը` www.cba.am##.

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԿԲ մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանն ասել է, որ կայքի նորացման որոշումը պայմանավորված էր կայքի տեղեկայնությունը բարձրացնելու եւ դրանում ողջ ինֆորմացիայի կուտակման նպատակով, ինչն անհրաժեշտ է ֆինանսական ծառայություններից օգտվողներին:

Կայքի բաժինները ներկայացված են ըստ ԿԲ քաղաքականության առաջնահերթության: Կայքը ներկայումս գործում է հայերեն ու անգլերեն լեզուներով, սակայն մոտ ապագայում նախատեսվում է թողարկել նաեւ ռուսական տարբերակը:

Կայքի նորացված տարբերակը գործում է 2008-ի մայիսի 30-ից:

Դիտում՝ 5999

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW