Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական փոփոխություններ են արվել

08.04.2021 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուստամ Բադասյան #ներդրումներ #բաժնետիրական ընկերություններ
Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում կատարվող փոփոխությունները:

«Փոփոխությունների շնորհիվ ներդրումային միջավայրը կբարելավվի: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայում համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներին»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ այդ խնդիրը լուծելու, ոլորտի գրավչությունը տարատեսակ ներդրողների համար բարձրացնելու նպատակով փոփոխություններով առաջարկվում է․

- Թույլատրել տարբեր դասերի հասարակ (սովորական) բաժնետոմսերի թողարկումը,
- Ազատականացնել խոշոր գործարքների վերաբերյալ կարգավորումները,
- Ազատականացնել ընկերության կառավարման մարմինների իրավասությունները,
- Թույլատրել կանոնադրական կապիտալը վճարել ընկերության գրանցումից հետո` որոշակի ժամկետների եւ կարգերի պահպանմամբ եւ այլն։

«Փոփոխություններով նախատեսվում է ներդնել աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից եւ գործուն մոտեցումներ: Այսինքն` հնարավորություն ենք տալիս, որ գործատուն իր աշխատակցին կարողանա արտոնյալ պայմաններով բաժնետոմս տալ՝ կանխելով նրա հեռանալը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
Դիտում՝ 1901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW