«Սբեր»-ն ու Ռուսաստանյան վենչուրային ընկերությունը (մտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի կառուցվածքի մեջ) կստեղծեն $100 մլն ծավալով հիմնադրամ՝ տեխնոլոգիական ստարտափներում ներդրումներ կատարելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Ներդրումներ կկատարվեն ստարտափներում, որոնք տեղակայված են ՌԴ տարածքում կամ մոտակա ապագայում նախատեսում են մուտք գործել ռուսաստանյան շուկա: Կողմերը նախատեսում են աջակցել ընկերությունների զարգացմանը՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի միջազգային գործընկերների ներգրավմամբ եւ «Սբեր»-ի էկոհամակարգի մաս կազմող նախագծերի հետ սիներգիայի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի խոսքով՝ սաղմնային շրջանում ստարտափներում ներդրումների համար հիմնադրամի ստեղծումը՝ կառավարության կողմից մշակվող Ռուսաստանի նորարարական զարգացման ռազմավարության իրականացմանն ու զարգացման ինստիտուտների բարեփոխմանն ուղղված առաջին քայլն է:«Նախկինում Ռուսաստանում չկար նորարարական փոքր բիզնեսի աջակցության եւ զարգացման այդպիսի տարր: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ միասին մենք ցանկանում ենք ստեղծել երկրում տեխնոլոգիական եւ գիտելիքահեն ձեռնարկատիրության մշակույթ՝ աճեցնելու համար «միլիարդատեր» ստարտափներ, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային ասպարեզում»,- ասել է Գրեֆը: Tweet Դիտում՝ 2192