ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը կարեւորել է տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունը, որպեսզի «Հայաստանը զարգացման համար նոր հնարավորություններ ստանա»:Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տնտեսական երկկողմ համագործակցությանը։ Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսության կապիտալ ներդրումների 40%-ն ունեն ռուսական ծագում: «Մենք ունենք պատկառելի առեւտրաշրջանառություն: Միաժամանակ, անցած տարի տարբեր խնդիրների պատճառով, բայց առաջին հերթին, իհարկե, կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված, մենք ունենք որոշակի նվազում: Վստահ եմ, որ ամենամոտ ապագայում կարող ենք ոչ միայն վերականգնել այդ մակարդակը, այլ նաեւ շարժվել առաջ»,- նշել է Վլադիմիր Պուտինը։Նիկոլ Փաշինյանն իր հերթին հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպմանը կքննարկվեն ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր: «Այս առումով այսօր ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմային կայանի կառուցման հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 8-ին Հայաստանը ստանալու է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: «Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք՝ ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը եւ մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 1125