Moody’s գործակալության վերլուծաբանները կարծում են, որ ներքին եւ տարածաշրջանային հակամարտությունների հնարավոր էսկալացիան, բնակչության ծերացումը, պետական բանկերի գերակշռությունը եւ կիբեր-խարդախությունների ակտիվացումը էական ռիսկեր են առաջացնում ԱՊՀ երկրների բանկերի համար:Ինչպես հաղորդում է RBC-ն, իրենց ուսումնասիրության մեջ վերլուծաբաններն եզրակացնում են, որ այդ գործոններն ավելի մեծ ռիսկեր են պարունակում ԱՊՀ երկրների բանկերի, քան, ընդհանուր առմամբ, համաշխարհային բանկային հատվածի համար:Ներքին եւ արտաքին հակամարտությունների էսկալացիայի ռիսկն ի հայտ եկավ 2014-2015թթ. Ուկրաինայում եւ 2020-ին Բելառուսում, Ղրղզստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում: 2014-2015թթ. ուկրաինական բանկերի բիզնեսը մեծապես տուժեց: Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը դրանց պորտֆելներում 2013-ի 16%-ից աճեց մինչեւ 55%՝ 2017-ին, իսկ 2020-ի վերջի դրությամբ այն նվազեց միայն մինչեւ 41%: ԱՊՀ այլ երկրների բանկերը նույնպես կարող են խոցելի լինել այդ ռիսկերի տեսանկյունից, ընդգծում են վերլուծաբանները:Moody’s-ը նշում է, որ աշխատունակ տարիքի քաղաքացիների թվի կրճատման պատճառով դժվար կլինի ավելացնել եկամուտները Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի բանկերի համար: Գործակալության վերլուծաբաններն անդրադառնում են ՄԱԿ-ի կանխատեսմանը, ըստ որի 2021-2030թթ. ԱՊՀ երկրներում աշխատունակ բնակչությունը կնվազի 1%-ով: 30.03.2021 | 14:00 Moody's գործակալությունը տուգանվել է €3.7 միլիոնով ԱՊՀ երկրներում ամենամեծ կորուստները կրելու են Ուկրաինան եւ Բելառուսը, որոնց աշխատունակ բնակչությունը կնվազի 8%-ով: Երրորդ տեղում Ռուսաստանն է (-6%): Նման ժողովրդագրական փոփոխությունը նշանակում է վարկային պրոդուկտների գլխավոր սպառողների կրճատում: Փոխառու միջոցների պահանջարկի անկման պատճառով բանկերը ստիպված կլինեն ավելի ուժեղ մրցակցել միմյանց հետ՝ զոհաբերելով միջնորդավճարների եկամուտները: Բնակչության ծերացումը կնպաստի նաեւ բանկերի ավանդային բազայի կրճատմանը, քանի որ կենսաթոշակառուները խնայողություններ չեն անում, այլ ծախսում են դրանք:Moody's-ի վերլուծաբանները նշում են, որ ԱՊՀ երկրների բանկային շուկայում գերակշռում են պետական խաղացողները: Ուզբեկստանում պետական բանկերի մասնաբաժինը ամբողջ հատվածի ակտիվներում 85% է, Ռուսաստանում՝ 73%, Բելառուսում՝ 65%, Ուկրաինայում՝ 53%, Ադրբեջանում՝ 29%:«Պետական բանկերը հաճախ վարկեր են տրամադրում՝ առաջնորդվելով ոչ թե բիզնեսի շահերով, այլ պետական ծրագրերի նպատակային ցուցանիշներով: Այդ իսկ պատճառով դրանք այդքան կախված են պետության աջակցությունից, որը կարող է տարբեր ձեւեր ունենալ՝ կապիտալի համալրում, վատ վարկերից ազատում, սուբսիդիաներ»,- նշված է Moody’s-ի հետազոտության մեջ: Tweet Դիտում՝ 3205