Արժեթղթերի եւ շուկաների եվրոպական գործակալությունը միջազգային վարկանիշային Moody's գործակալությանը տուգանել է €3.7 միլիոնով ($4.3 մլն)՝ շահերի բախման կարգավորման ոլորտում կանոնների խախտման համար:«Արժեթղթերի եւ շուկաների եվրոպական գործակալությունը՝ ԵՄ արժեթղթերի շուկայի կարգավորիչը, տուգանել է Moody's Group-ի կազմի մեջ մտնող հինգ կազմակերպությունների Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում՝ ընդհանուր առմամբ 3,703,000 եվրոյով եւ հրատարակել վարկային տեղեկատվության գործակալությունների համար անկախության եւ բաժնետերերի շահերի բախման կանխարգելման ոլորտում կանոնների խախտման մասին ծանուցագրեր»,- կարգավորիչի այսօրվա հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը:Գործակալությունը պարզաբանել է, որ Moody's-ը ժամանակին չի տեղեկացրել շահերի բախման մասին, իսկ նման իրավիճակների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն անբավարար են եղել: Բացի այդ, Moody's-ը խախտել է վարկանիշ շնորհելու արգելքն այն հաստատությանը, որում վարկային գործակալության բաժնետերերի մասնաբաժինը գերազանցում է 10%-ը, կամ որում գործակալության բաժնետերը հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ:Ամենամեծ գումարով՝ €2.7 մլն ($3.2 մլն), տուգանվել է Moody's-ի բրիտանական ստորաբաժանումը: Tweet Դիտում՝ 2149