«Ռոստելեկոմ»-ն ու «Սբեր»-ը կմիավորեն ջանքերը նույնականացման ոլորտում
07.04.2021 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ telesputnik.ru

Նշվում է, որ նոր ձեռնարկությունը կզբաղվի նույնականացման տեխնոլոգիաների մշակմամբ, զարգացմամբ եւ տարածմամբ` տնտեսության տարբեր ճյուղերում թվայնացման մակարդակը բարձրացնելու համար: Կողմերը միավորելու են այս ուղղությամբ իրենց ջանքերն ու փորձը՝ տարբեր ծառայություններ թվային ձեւաչափ տեղափոխելու համար:
«Վստահ եմ, որ «Ռոստելեկոմ»-ի եւ «Սբերի»-ի համատեղ ձեռնարկությունը հիմք կհանդիսանա արդյունավետ եւ անվտանգ թվային հասարակություն կառուցելու առումով, քաղաքացիների համար հավասար թվային հնարավորություններ կտրամադրի եւ կօգնի բիզնեսին ու պետությանը հաջողությամբ ավարտել թվային վերափոխումը»,- ասել է «Ռոստելեկոմ»-ի նախագահ Միխայիլ Օսեեւսկին:
Սբերբանկի վարչության նախագահ Գերման Գրեֆը նույնպես համոզմունք է հայտնել, որ համատեղելով ջանքերն ու փորձը`ընկերություններն ի վիճակի են արագացնել ծառայությունների զարգացումը թվային հասարակության համար: «Մեր ստեղծած համատեղ ձեռնարկությունը կզարգացնի նույնականացման, էլեկտրոնային փոխգործակցության եւ ցանկացած տեսակի կեղծիքներից պաշտպանության համակարգեր»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: