Beeline ապրանքանիշը կուժեղացնի մեր ներկայությունը Հայաստանի շուկայում, ասում է “ՎիմպելԿոմի” գլխավոր տնօրենը

11.06.2008 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիմպելԿոմ” ԲԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը կարծում է##, որ Հայաստանում ընկերության բիզնեսի ֆինանսական վիճակը “շատ կայուն է”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, միաժամանակ “ՎիմպելԿոմի” գլխավոր տնօրենը խոստովանել է, որ Հայաստանում ընկերությունն ունի նաեւ խնդիրներ:

“Մենք Հայաստանում որոշակի խնդիրներ ունենք. բիզնեսի ֆինանսական վիճակը շատ կայուն է, բայց մենք դժգոհ ենք նրանից, թե ինչպես է զարգանում մեր մասնաբաժինը շուկայում: Մենք շատ ջանքեր ենք գործադրել, փոխել ենք ղեկավարությունը եւ արդեն տեսնում ենք առաջին ազդանշանները: Beeline ապրանքանիշի մուտքը ապրիլի սկզբին թույլ կտա մեզ ուժեղացնել ներկայությունը շուկայում”,- ասել է Ալեքսանդր Իզոսիմովը:

Դիտում՝ 5057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW