ՌԴ ԿԲ-ն կպաշտպանի էկոհամակարգերի սպառողներին էմոցիոնալ գնումներից
07.04.2021 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ zg-brand.ru

Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի բանկի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Շվեցովը՝ մեկնաբանելով էկոհամակարգերի կարգավորման մոտեցումների վերաբերյալ Կենտրոնական բանկի զեկույցը:
Սպառողների գնում կատարելու որոշումները կարող են համարվել «էմոցիոնալ», եթե հարթակն «օգտագործում է ագրեսիվ գովազդ՝ սադրելով սպառողներին ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել», ինչի մասին հաճախորդը հետագայում զղջում է:
«Հաճախորդի ճանապարհը շատ կարճ է. ձեռքբերման մղման եւ դրա հնարավորության միջեւ վայրկյաններ են ընկած, երբեմն առողջ բանականությունը տեղի է տալիս հույզերին»,- Շվեցովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:
Ըստ նրա՝ դա հանգեցնում է իրավիճակների, երբ սպառումը գնորդի «կարիքների շրջանակի մեջ չէ»:
«Այն մոտեցումները, որոնք մենք օգտագործում ենք ֆինանսական շուկայում, մասամբ կարող են օգտագործվել նաեւ այլ ոլորտներում»,- ասել է նա:
Մասնավորապես, Ռուսաստանի ԿԲ-ն ներկայումս մշակում է նորմատիվային ակտ` բարդ ֆինանսական արտադրանքներ գնելու պահին գնորդների թեստավորման կարգի վերաբերյալ` սպառողի մոտ հատուկ ֆինանսական գիտելիքները բացահայտելու համար:
Բացի այդ, Կենտրոնական բանկը, էկոհամակարգերի ապագա կարգավորման սկզբունքները որոշելիս, վերլուծում է նաեւ ծառայություններ մատակարարների պաշտպանության հնարավորությունները:
«Եթե էկոհամակարգը միաժամանակ որոշակի ապրանքների եւ ծառայությունների մատակարար է, շահերի բախում է առաջանում: Նման իրավիճակը կառավարելու քաղաքականությունը կարեւոր է արդար մրցակցություն ապահովելու համար: Մատակարարները պետք է վստահ լինեն, որ տնային արտադրողների համար նախապատվություն չկա: Հակառակ դեպքում նման էկոհամակարգի միջոցով արդար աշխատելու հնարավորություն չի լինի»,- կարծում է Շվեցովը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: