Ռուսաստանի բանկը ներկայացրել է «Էկոհամակարգեր. կարգավորման մոտեցումներ» հանրային խորհրդատվությունների համար նախատեսված զեկույցը, որտեղ նշվում է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ժամանակակից էկոհամակարգերի զարգացումը եւ դրանց դերը տնտեսության մեջ ու մշակել էկոհամակարգերի կարգավորման մոտեցումներ, հաղորդում է Rusbase-ը:Քննարկումը կշարունակվի մինչեւ 2021թ․ հունիսի 1-ը: Կենտրոնական բանկը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ առաջադեմ ֆինանսական հաստատությունները փոխակերպվում են տեխնոլոգիական ընկերությունների եւ իրենց շուրջ ստեղծում էկոհամակարգեր, որոնք ներառում են ոչ ֆինանսական ծառայություններ: Իսկ տեխնոլոգիական ընկերությունները ֆինանսական ծառայություններ են ներկառուցում իրենց էկոհամակարգերի պրոդուկտների շարքում: Որպես օրինակ կարգավորիչը բերում է «Սբեր»-ը, «Տինկոֆը»-ը, ՎՏԲ-ն, «Յանդեքս»-ը, Mail.ru Group-ը եւ ՄՏՍ-ը:«Էկոհամակարգերի չկանոնակարգված զարգացումը կարող է նոր ռիսկեր մտցնել ինչպես էկոհամակարգերի մասնակիցների, այնպես էլ այլ տնտեսավարող սուբյեկտների, որոնց վրա ազդում է դրանց գործունեությունը, ինչպես նաեւ ամբողջ տնտեսության համար։ Նման ռիսկերի շարքում են՝ անբարեխիղճ մրցակցությունը եւ շուկայի առանձին հատվածների մենաշնորհային դիրքը, էկոհամակարգի մասնակիցների նկատմամբ խտրականությունը, տեխնոլոգիաների մոնոպոլիզացիան, հաճախորդների անձնական տվյալների ոչ իրավաչափ օգտագործումը, տեղեկատվական անվտանգության եւ խարդախությունից պաշտպանվածության անբավարար մակարդակը»,- նշված է զեկույցում:Կենտրոնական բանկում հայտարարել են Ռուսաստանում էկոհամակարգերի «անվերահսկելի զարգացման» բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին: Ինչպես նշվում է, անհրաժեշտ է արդիականացնել կարգավորիչ դաշտը:Մասնագետներն օպտիմալ սցենար են համարել հայրենական շուկայի կառուցվածքի այնպիսի ձեւավորում, որտեղ մի քանի խոշոր հայրենական էկոհամակարգեր կմրցեն ոչ միայն միմյանց, այլեւ արտասահմանյան ընկերությունների հետ: Այնուամենայնիվ, ոլորտային մատակարարները եւ փոքր հարթակները, որոնք սպասարկում եմ սպառողական պահանջարկը էկոհամակարգերից դուրս, նույնպես պետք է պահպանվեն:Կենտրոնական բանկը նաեւ առաջարկել է առանձնացնել թվային հարթակների եւ էկոհամակարգերի սահմանումները: Օրենսդրական մակարդակում դրանց համար որակական հատկանիշներ պետք է սահմանվեն: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է ստեղծել գերիշխող էկոհամակարգերի բաց մոդել, որին ենթադրվում է մուտքի իրավունք տրամադրել մրցակից ոչ հարթակային մասնակիցների համար:«Էկոհամակարգում սպառողի համար ապրանքների եւ ծառայությունների որոնման արդյունքները ձեւավորելիս կարեւոր է հաշվի առնել նաեւ ոչ խտրական գործոնը. տարբեր արտադրողների առաջարկները, եթե դրանք ներկայացված են հարթակում, պետք է դրա վրա տեսանելի լինեն եւ պայքարի հավասար հնարավորություններ ունենան հարթակի այլ մասնակիցների հետ՝ հաճախորդի ուշադրությունը գրավելու համար»,- ընդգծվում է զեկույցում: Tweet Դիտում՝ 1779