ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգը համատեղ այսօրվանից բոլոր Mastercard քարտապանների համար մեկնարկել են #cashbackմարաթոն ակցիան: Ակցիայի շրջանակներում Բանկը եւ Mastercard վճարահաշվարկային համակարգը քարտապաններին հնարավորություն են ընձեռում, ակտիվ վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով առեւտրային կետերում եւ ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ եւ փոխանակել միավորները cashback-ի հետ:Ապրիլի 5-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով, կուտակել բոնուսային միավորներ առեւտրի կետերում, ինտերնետ խանութներում իրականացված անկանխիկ գործարքների դիմաց եւ փոխանակել բոնուսային միավորները կատարված անկանխիկ գործարքների 5%-ի չափով cashback-ի կամ 2 անձի համար նախատեսված կինոթատրոնի տոմսերի հետ՝ gifts.vtb.am կայքում:Բոնուսային միավորները կուտակվում են հետեւյալ սկզբունքով՝- 1 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաեւ ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց, - 1.5 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,- բոնուսային միավոր կուտակելու համար 1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,- բոնուսային միավորներ չեն հաշվարկվում գործարքի 500.000 ՀՀ դրամը գերազանցող մասի նկատմամբ, այսինքն՝ նման գործարքների դիմաց կուտակվող բոնուսային միավորների առավելագույն քանակը 500 միավոր է:- gifts.vtb.am կայքում հնարավոր է ընտրել cashback-ը 20.000 ՀՀ դրամից մինչեւ 800.000 ՀՀ դրամ սահմանաչափով, ինչպես նաեւ 2 անձի համար նախատեսված կինոթատրոնի տոմսեր:Բոնուսային միավորները չեն կուտակվում հետեւյալ գործարքների դիմաց՝ կոմունալ վճարումներ, քարտերով փոխանցումներ, մոլախաղերի հետ կապված գործարքներ, պետական բյուջե կատարված վճարումներ, ապահովագրավճարներ, ճանապարհային չեկերի վճարներ եւ ֆինանսական հաստատություններում այլ փոխանցումներ: Ակցիայի շրջանակներում 1 մասնակից իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները cashback-ի կամ կինոթատրոնի տոմսի հետ միայն 1 անգամ: Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` https://gifts.vtb.am/ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2169