Dealroom ինտերնետային հարթակը եւ Five Seasons Ventures հիմնադրամը պատրաստել են The State of European Food Tech 2021 զեկույցը, որը գնահատում է foodtech շուկայի վիճակը Եվրոպայում համավարակի պայմաններում, հաղորդում է Rusbase-ը:COVID-19-ը հանգեցրել է սպառողների վարքագծի արմատական փոփոխությունների, արագացրել շուկայի զարգացումը եւ մեծացրել ներդրողների հետաքրքրությունը foodtech ստարտափների նկատմամբ:«2020թ. ներդրվել է €2.4 մլրդ եւ աճել foodtech նախագծերի գնահատումը (+ 156%՝ 2019-ի համեմատ): Եվրոպական միլիարդատեր foodtech-ները ներկայումս միջազգային խոշոր խաղացողներ են, որոնք հասնում են իրենց ամերիկացի գործընկերներին»,- ասված զեկույցում:2020թ. ներդրումային փուլերին մասնակցած ընկերությունների ընդհանուր կապիտալիզացիան եվրոպական foodtech շուկայում ավելացել է մինչեւ €92 մլրդ: Այնուամենայնիվ, կապիտալիզացիայի այս ցուցանիշը 2 անգամ ցածր է ԱՄՆ-ի եւ 3 անգամ Ասիայի ցուցանիշներից:Պահեստ խանութներից (dark store) արագ առաքմամբ ստարտափներն ամենաարագն են զարգանում եւ արդեն 2021թ. առաջին եռամսյակում կարողացել են ներգրավել €262 մլն, ընդ որում՝ B2C ստարտափներն աճում էին ավելի արագ, քան B2B-ները: Ընդհանուր առմամբ, առցանց կապուղիներով սննդամթերքի առաքման շուկան զեկույցում գնահատվում է $2,1 տրլն, իսկ ռեստորաններից կերակուրի առաքման ոլորտը՝ $0,6 տրլն:Միաժամանակ, ըստ զեկույցի հեղինակների, համավարակը բացահայտել է սննդամթերքի մատակարարման շղթաների անարդյունավետությունը եւ նոր տեխնոլոգիական լուծումների անհրաժեշտությունը: Արդյունքում՝ foodtech ոլորտում աճում են ներդրումներն ավտոմատացման գործընթացների, ինչպես նաեւ արտադրության եւ ֆերմերության մեջ: Tweet Դիտում՝ 1708