Վերջերս տեղեկացրել էինք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ապահովագրական միությունները պատրաստվում են ստորագրել հուշագիր՝ ապահովագրական ծառայությունների միասնական շուկա ձեւավորմանը նպաստելու նպատակով։Նախաձեռնության շուրջ Banks.am-ին հաջողվել է որոշ մանրամասներ ստանալ խնդրին լավատեղյակ շրջանակներից՝ հասկանալու համար, թե ինչ հնարավորություններ է ընձեռում սպասվող համագործակցությունն ինչպես սպառողների, այնպես էլ ապահովագրական ընկերությունների համար։Այսպես, միասնական ապահովագրական շուկան հնարավորություն է ստեղծում ԵԱՏՄ անդամ երկրների ապահովագրական ընկերություններին անարգել մուտք գործել ազգային շուկաներ եւ մատուցել համապատասխան ծառայություններ։ Հաշվի առնելով, որ ազգային ապահովագրական շուկաները ԵԱՏՄ-ում պահպանում են իրենց առանձնահատկությունները եւ գտնվում են զարգացման տարբեր մակարդակներում, միասնական ապահովագրական շուկան միտված է անդրսահմանային մրցակցության, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների եւ բազմազանության խթանմանը: Մասնավորապես, միասնական ապահովագրական շուկայի հնարավոր առավելությունները կարող են առավել իրացվել անդրսահմանային թվային հարթակների եւ էկոհամակարգերի միջոցով (market-place)։ Այսպես, սպառողների մասով թվային ապահովագրական հարթակները կարող են նպաստել անդրսահմանային ապահովագրական ծառայությունների մատչելիության եւ հասանելիության բարձրացմանը, արագ, հուսալի եւ արդյունավետ ծառայությունների ստացմանը մեկ պատուհանի սկզբունքով։ Ակնկալվում է, որ այդ գործոնները խրախուսիչ դեր կունենան բաց ու թափանցիկ գործելակերպի եւ վարքագծի մշակույթի ձեւավորման համար։ Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերություններին, ապա սպասվում է, որ սպառողների վերաբերյալ տեղեկատվության անդրսահմանային հասանելիությունը կնպաստի շահառուի ապահովագրական ռիսկի առավել արդյունավետ գնահատմանը/թվային պրոֆիլավորմանը (customer profiling and scoring), արդյունավետ որոշումների կայացմանը, նոր թվային օպերացիոն մոդելների ներդրմանը, ծառայությունների անհատականացմանը, անդրսահմանային մրցակցության խթանմանն ու մրցակցային նոր շուկաների հասանելիությանը։Թվային ենթակառուցվածքի ներդնումը ենթադրում է իրացման այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են. - արհեստական բանականություն եւ տվյալների կենտրոնացված հավաքագրում, մշակում, վերլուծություն, օգտագործում եւ կառավարում,- շահառուի անհատական ռիսկի պրոֆիլի ինքնաշխատ ձեւավորում, մշտադիտարկում եւ շարունակական թարմացում,- ապահովագրական հոսքերի առցանց թվային համադրելիություն եւ հետգծելիություն,- փոխհարաբերությունների եւ փոխկապակցվածությունների թվային կառավարում,- բաշխված շտեմարանների տեխնոլոգիական (DLT) թվային հարթակ,- սպասարկող թվային ենթակառուցվածքներ եւ cross-cutting տեխնոլոգիաներ,- end-to-end թվայնացում՝ արագ, թափանցիկ, արդյունավետ եւ «անտեսանելի» գործընթացների իրականացման նպատակով։«Նշված գործընթացները միտված են նաեւ հանրային շահի ձեւավորմանը՝ եւ հայաստանյան համատեքստում կարող են նպաստել մրցունակ տնտեսության կայացմանը, ծառայությունների արտահանման խթանմանը, տեխնոլոգիական ֆինանսական նոր ունակությունների ձեւավորմանը, ՏՏ ոլորտի խթանմանը եւ, ի վերջո, թվային տնտեսության զարգացմանը»,- ասել է փորձագետը։ Tweet Դիտում՝ 1206