«Սբեր»-ը կստեղծի իր էկոհամակարգի սեփական բուրմունքը՝ «ՍբերՓրայմ Պլյուս»-ը, «Իզվեստիա»-ին ասել է ֆինանսական կազմակերպության ավագ փոխնախագահ, մարքեթինգի եւ հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Կրեյնինը:Նրա խոսքով՝ «Սբեր»-ը համակարգված կերպով զարգացնում է իր էկոհամակարգը՝ հաճախորդներին նոր հնարավորություններ ընձեռելով կյանքի տարբեր բնագավառներում:«Արոմամարքեթինգը» հանդիսանում է բանկի մեկ այլ հեռանկարային ուղղությունը, որին վերապահված է «ծառայության նոր որակի ստեղծում»:«Մենք ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնց շնորհիվ մեր հաճախորդները հաճույքով ժամանակ կանցկացնեն մեզ հետ: Առաջին նախագիծը կլինի էկոհամակարգի բուրմունքի ստեղծումը, որը մենք անվանեցինք «ՍբերՓրայմ Պլյուս»,- եզրափակել է թոփ մենեջերը:Ավելի վաղ hh.ru կայքը հրապարակել էր թափուր հաստիքի մասին հայտարարություն, որի նկարագրության մեջ ասված էր, որ «Սբեր»-ը փնտրում է «ստեղծարար պարֆյումերի»՝ «Սբեր»-ի առանցքային պրոդուկտի բուրմունքը մշակելու եւ գործարկելու համար: Պահանջներից էին՝ մասնագիտական կրթությունը եւ համապատասխան աշխատանքային փորձը, ինչպես նաեւ IFRA-ի արձանագրությունների իմացությունը: Tweet Դիտում՝ 1852