Ֆոնդային բորսան ցիկլային է. աճի ժամանակաշրջանին միշտ հաջորդում է անկումը եւ հակառակը: RBC-ն ոլորտի փորձագետների օգնությամբ փորձել է պարզել, թե ինչ պետք է անել, երբ շուկան ընկնում է, եւ ինչպես չկրել կորուստներ ֆոնդային բորսաներում խուճապի ժամանակ։ Ներդրումները միշտ իրենցից ռիսկ են ներկայացնում, քանի որ շուկան ստատիկ չէ, այլ անընդհատ փոփոխվող համակարգ է, որի վրա ազդում են բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններ:Եվ եթե աճող շուկան ուրախացնում է ներդրողների մեծամասնությանը, ապա դրա շտկումը կամ անկումը կարող է վախեցնել եւ տխրեցնել ոչ միայն բորսայի նորեկներին: Շուկայի անկման ժամանակ ակտիվների ավելացման կամ պարզապես պահպանման խնդիրն ամբողջությամբ ընկած է հենց ներդրողի ուսերին: Եվ այս խնդիրն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է առաջին հայացքից. կարեւոր է իմանալ ներդրումները պաշտպանելու հիմնական կանոնները:1. Ստեղծել «անվտանգության բարձիկ»Սա նշանակում է ստեղծել հատուկ ֆոնդ՝ պահպանողականորեն ներդնելով միջոցների մի մասը։ Օրինակ`ավանդներում կամ պարտատոմսերում: Այն շուկայում ավելի քիչ հակված կլինի փոփոխությունների: Եվ եթե շտապ միջոցների կարիք ունեք, ապա դրանք հեշտությամբ կարող եք դուրս բերել այդպիսի «բարձիկից»:2. Որոշել նպատակներըԻնքներդ ձեզ համար պետք է որոշեք՝ որն է շուկայում ձեր հիմնական ռազմավարությունը: Եթե դուք երկարաժամկետ ներդրող եք, ապա շուկայի փոփոխականությունը չպետք է ձեզ անհանգստացնի: Ցանկացած անկումից հետո շուկան վերականգնվում է, դա միայն ժամանակ է պահանջում: Եթե դուք հստակորեն սահմանել եք երկարաժամկետ նպատակներ, ապա շուկայում կտրուկ անկման ընթացքում հարկավոր չէ խուճապահար վերանայել ձեր պորտֆելը․ պարզապես պետք է համբերել մինչեւ այդ ժամանակն անցնի:3. Դիվերսիֆիկացնել պորտֆելըՀավասարակշռված ներդրումային պորտֆելը պետք է բաղկացած լինի տարբեր բնույթի ակտիվներից՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, անշարժ գույք, ոսկի, «այլընտրանքային ներդրումների» դասին պատկանող գործիքներ։Նման ակտիվների գները նույն ժամանակահատվածում շարժվում են տարբեր ուղղություններով. ինչ-որ բան կարող է աճել, եւ ինչ-որ բան`ընկնել: Պատշաճ կերպով դիվերսիֆիկացնելով՝ ձեր պորտֆելը դառնում է պակաս զգայուն անկումների նկատմամբ, իսկ ներդրումների արդյունավետությունը մեծանում: 4․ Վերլուծել պորտֆելի ակտիվներըՄի իրավիճակում, երբ բոլոր վերլուծաբանները նախանշում են «արջի» շուկայի սկիզբը, անհրաժեշտ է վերանայել ձեր պորտֆելի բաժնետոմսերը` նվազեցնել ռիսկայինների մասնաբաժինը եւ ավելացնել կայուն ընկերությունների բաժնետոմսերը: Անորոշության պայմաններում խորհուրդ է տրվում կենտրոնանալ բացառապես բարձրորակ թողարկողների վրա. դրանք պետք է լինեն իրենց ոլորտներում խոշորագույն ընկերություններ, որոնք ճգնաժամի դեպքում հաստատ կգոյատեւեն։ 5. Դիտարկել շահաբաժնային բաժնետոմսերըԻրական գործիքը, որը կարող է չեզոքացնել պորտֆելի արժեքի անկումը, երբ շուկան ընկնում է, շահաբաժնային բաժնետոմսերն են (պարբերաբար շահաբաժիններ վճարող ընկերությունների բաժնետոմսեր – Banks.am)։ Շահաբաժինները ստեղծում են ազատ դրամական հոսք, որը կարելի է բաշխել սեփական հայեցողությամբ. վերաներդնել կապիտալում կամ ծախսել ընթացիկ կարիքների համար։Հաջողակ ամերիկյան ներդրողները գնում են ոչ թե աճի բաժնետոմսեր, այլ «շահաբաժնային արիստոկրատներին» (ընկերություններ, որոնք տարեցտարի ավելացնում են շահաբաժինների վճարումներն ավելի քան 25 տարի): Շուկայի նվազման դեպքում շահաբաժինները թույլ են տալիս, որպեսզի ներդրողի պորտֆելը չընկնի ինդեքսների հետեւից։Ի՞նչ անել, եթե շուկան ընկել է, իսկ դուք չեք հասցրել պատրաստվել դրան։ Այս դեպքում գլխավորը երկու հիմնական սկզբունքներին հավատարիմ մնալն է.1. Մի վաճառեքՏեսնելով ձեր պորտֆելը «կարմիր» գոտում՝ հույզերի ազդեցության տակ ցանկանում եք վաճառել ընկող ակտիվները՝ ձեր գումարի գոնե մի մասը փրկելու համար: Բայց դա անելու անհրաժեշտություն չկա, քանի որ շուկան վերականգնվելու է ցանկացած շտկումից հետո։Շուկայում անկման պահին ամենաճիշտ բանը վերջին 50 տարիների ընթացքում S&P 500 ինդեքսի գծապատկերի շուրջ խորհելն է. այն միշտ աճել է, աճում է եւ կշարունակի աճել։ Իսկ շտկումները ժամանակավոր, բայց անհրաժեշտ «չարիք են», որոնք պետք է վերապրել պտտահողմի պես եւ շարունակել ուրախանալ սեփական ներդրումներով։2. Լրացուցիչ գնեքԻջնելու դեպքում դուք կկարողանաք ավելի շահավետ բաժնետոմսեր գնել, որոնք նախկինում թանկ էին: Անկման փուլում ավելի ցածր գներով ներդրումներ կատարելով՝ դուք կկարողանաք միջինացնել մուտքի գինը եւ երկարաժամկետ կտրվածքով համահարթել անկումը:Իսկ դա նշանակում է, որ դուք կզգաք ձեր վրա ոչ թե ամբողջ անկումը, այլ միայն դրա մի մասը: Եվ որոշ ժամանակ անց պորտֆելի եկամտաբերությունը կաճի։ Tweet Դիտում՝ 2245