Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության նախարար Ռուսլան Բեկետաեւը եւ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը քննարկել են ֆինանսական ոլորտում համագործակցության հեռանկարները, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը: «Ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի ակտիվ իրականացումը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ֆինանսական միջոցների ներգրավման աշխարհագրությունն ընդլայնելու եւ ներդրումային ռեսուրսներին լայն հասանելիություն ստանալու համար: Այս ուղղությամբ համագործակցության հեռանկարային թեմաներից մեկը կարող է լինել Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ ազգային արժույթներով հաշվարկների համար ենթակառուցվածքների զարգացումը»,- ասել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:Նրա խոսքով, բանկը մտադիր է ակտիվորեն առաջ մղել իր հարթակը՝ այն Եվրասիական տնտեսական միության համար առավել իրացվելի արժութային զույգերով հաշվարկների դեպքում հիմնական գործիք դարձնելու համար: 28.03.2021 | 02:11 ԵԱՏՄ-ում կստեղծվի ապահովագրական ծառայությունների միասնական շուկա Ռուսլան Բեկետաեւն իր հերթին ընդգծել է, որ մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների համաձայն՝ կարեւոր առաջնահերթություն է հանդիսանում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորումը:«Դրա կառուցումը պայմաններ կստեղծի ֆինանսական պրոդուկտներին եւ ռեսուրսներին լայն հասանելիություն ապահովելու համար՝ ուղղված բիզնեսին եւ բնակչությանը, հնարավորություն կտա հեշտացնել մասնակիցների փոխադարձ մուտքի իրավունքը միմյանց շուկաներ, կմեծացնի մրցակցությունը ֆինանսական ծառայությունների շուկայում եւ կապահովի ներդրողների եւ ֆինանսական ծառայություններ սպառողների իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանություն»,- նշել է ԵՏՀ նախարարը: Tweet Դիտում՝ 2538