Հայաստանի ԿԲ-ն հավատարիմ կմնա ազգային տարադրամի “լողացող” փոխարժեքին, հայտարարել է Արթուր Ջավադյանը

06.06.2008 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը /ԿԲ/ հավատարիմ կմնա## արտասահմանյան տարադրամի նկատմամբ հայկական դրամի “լողացող” փոխարժեքի ճկուն քաղաքականությանը, որը իրականացվում է 1993-ից, եւ չի ծրագրում փոփոխություններ մտցնել այդ կարգի մեջ:

Այդ մասին այսօր Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԿԲ փոխնախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքերով, հայկական դրամի տատանումներն ավելի մեղմ ու սակավ բնույթ են կրում, քան դոլարինն ու եվրոյինը` միջազգային շուկայում:

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային ֆինանսական մոնիտորինգի “Էգմոնտ” ակումբին, տեղեկացրել է Ջավադյանը: Նա նշել է, որ արտասահմանյան մասնագետները բարձր են գնահատում Հայաստանում անցկացվող ֆինանսական մոնիտորինգի գործընթացները: “Մեր երկիրը միացել է հանցավոր եկամուտների լվացման ու միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ ուղղված մի շարք միջազգային համաձայնագրերի”,- տեղեկացրել է Արթուր Ջավադյանը:

Դիտում՝ 5619

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW