«էներգիայի արդյունավետ օգտագործումը պետք է դառնա վարքագիծ»

26.03.2021 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#UNDP in Armenia #Էրիկ Անթառանյան #Վահրամ Ջալալյան #էներգաարդյունավետություն
Հայաստանում արդեն մի քանի տարի գործող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ - ԿԿՀ ծրագիրը» միտված է բնակարանների սեփականատերերի շրջանում էներգաաարդյունավետ վարքագծի ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն համակարգման ներքո։
 
Մարտի 25-ին լրագրողների հետ տեղեկատվական հանդիպում-քննարկմանը «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի» փորձագետները ներկայացրին բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության կարևորությունը և օգուտները, Ծրագրի նպատակներնը ու իրազեկեցին դեռևս խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերն առավել էներգաարդյունավետ դարձնելու միջոցների մասին :
 
2020 թվականի hունվարի 17-ին  ՀՀ կառավարությունում ՏԿԵ նախարարի և Հայաստանի մարզպետների հետ կայացած խորհրդակցության ժամանակ որոշում կայացվեց 2020 թվականի պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Հայաստանի մի շարք համայնքներում ընտրել և ջերմաարդիականացնել մի քանի տասնյակ բազմաբնակարան շենք՝ համագործակցելով ՄԱԶԾ-ԿԿհ Ծրագրի հետ:

«Այսօրվա պայմաններում էներգախնայողությունը գնալով ավելի ու ավելի արդիական խնդիր է դառնում: Էներգակիրների թանկացումներին զուգահեռ՝ հասարակությանը պետք է սովորեցնել էներգաարդյունավետ վարքագծին, սկսած ամենատարրական միջոցառումների իրականացումից»,- ասաց ծրագրի հանրային կապերի գծով խորհրդատու Էրիկ Անթառանյանը:
 
Նա մանրամասնեց, որ շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը համալիր միջոցառումներից բաղկացած ծրագիր է, որն ուղղված է բազմաբնակարան շենքերի բնակիչների կյանքի և հարմարավետության որակի բարելավմանը։ Նպատակներից մեկն է շուրջ 50%-ով կրճատել բնակիչների տարեկան ջեռուցման ծախսերը՝ նպաստելով ներշենքային հարմարավետ պայմանների բարելավմանը։
 
Ամբողջական ջերմաարդիականացման դեպքում բազմաբնակարան շենքերում Ծրագրի կողմից իրականացվում են հետևյալ միջոցառումները՝
շենքերի արտաքին պատերի, տանիքի/վերնածածկի և նկուղի առաստաղի ջերմամեկուսացում, ընդհանուր օգտագործման տարածքներում (շքամուտքեր եւ աստիճանավանդակներ) էներգաարդյունավետ դռների եւ պատուհանների տեղադրում/փոխարինում, էներգաարդյունավետ լուսավորման համակարգի ներդնում:
 
Վերոնշյալ միջոցառումներն իրականացնելիս որպես հավելյալ ստացվող օգուտ կարելի է նշել մինչև 10% ով անշարժ գույքի արժեքի ավելացումն ու շրջակայքի գրավչության աստիճանի բարձրացումը։ էներգաարդյունավետ արդիականացման շնորհիվ նվազում է նաև ջերմոցային գազերի արտանետումը:

Այս տարվա վերջին հանրապետությունում էներգաարդյունավետ շենքերն կավելանան, Քաջարան, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, , Վեդի, Աշտարակ, Իջեւան քաղաքներում:
 
Ծրագիրը համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ ջերմաարդիականացման մասով մասնակցում է քաղաքապետարանի կողմից մի շարք մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներին:
Դիտում՝ 1835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW