2021թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով, իսկ 2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի համեմատ ցուցանիշը նվազել է 5.3%-ով:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 1%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 11.3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12.5%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.8%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 4.9% եւ 6.2%-ով: 2021թ. հունվար-փետրվարին 2020թ. հունվար-փետրվարի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 0.8%-ի չափով (պետական՝ 2.2%, ոչ պետական՝ 0.4%):Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 12.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 5.5%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 15.8%-ով: Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 2134