Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել երկարաձգել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 2-րդ միջոցառման շրջանակում մինչեւ 1 մլն դրամ գումարի սուբսիդավորված վարկերի տրամադրման ժամկետը մինչեւ հոկտեմբերի 1-ը:«Այս վարկերը կազմել են երկրորդ ծրագրի ընդհանուր վարկերի 2/3-ը, այսինքն՝ մոտ 36 000 վարկից 26 000-ը եղել են հենց այս տիպի վարկ: Գումարով դա ընդհանուր 63 մլրդ-ի 1/3-ն է՝ 21 մլրդ: Բայց քանակով եւ շահառուների թվով դա ամենալայն շերտն է եղել: Այս տիպի վարկերը փոխարինել են նախկինում կառավարության կողմից տրված գյուղատնտեսական զանազան աջակցության ծրագրերի՝ պարարտանյութեր, վառելանյութ եւ այլն: Այսպիսի փոփոխությամբ մենք անցած տարի ազատվել ենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող օգնության ծրագրերից՝ կիրառելով այս մեթոդը»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է. «Վիճակագրությունն ուսումնասիրելով տեսանք՝ փոքր գյուղվարկերի ստացման հետ կապված տեմպն այնպիսին չէ, ինչ նախորդ տարի, եւ որոշեցինք այս գործիքով խթանել, որ գյուղացիներն ավելի լավ պայմաններով վարկեր ստանան կամ բանկերը որոշակի ապահովություն ունենան գյուղացիներին ավելի մեծ ծավալով վարկավորելու առումով»: Tweet Դիտում՝ 1580