ՀՀ ԿԲ-ն երեք նոր արծաթե հուշադրամ է թողարկել
25.03.2021 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ



- Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակին,
- Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակին,
- Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին։
Առաջին հուշադրամի դիիմերեսին պատկերված է Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր եւ դերասանուհու կերպար: Դարձերեսին՝ Պետրոս Ադամյանի դիմաքանդակը (հեղինակ` քանդակագործ Արա Սարգսյան) եւ թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը: Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես) եւ Լուսինե Լալայան (դարձերես): Թողարկման քանակը՝ 500 հատ։
Երկրորդ հուշադրամի դիիմերեսին պատկերված է Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակը եւ «Պեպո» պիեսի բեմադրությունից` թղթի եւ թելի ոճավորված պատկերներ: Դարձերեսին՝ թատրոնի շենքի գծագիրը, թատրոնի պատկերանիշը եւ հայկական զարդանախշ: Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան։ Թողարկման քանակը՝ 500 հատ։
Երրորդ հուշադրամի դիմերեսին պատկերված է Կալկաթայի Հայոց ճեմարանի շենքի եւ Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու պատկերներից հատվածներ։ Դարձերեսին՝ Հայոց ճեմարանի պատկերանիշը։ Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան: Թողարկման քանակը՝ 300 հատ։
Արծաթե հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է, հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: