Կովկասի բնության հիմնադրամը (CNF), ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւ նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր: ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է €1 մլն 920 հազար: Ըստ պայմանագրերի՝ աջակցությունը հատկացվելու է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (€ 765 000), «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (€ 480 000), «Դիլիջան» ազգային պարկին (€ 495 000) եւ «Արփի լիճ» ազգային պարկին (€ 180 000), որոնց հետ երկար տարիներ համագործակցում է CNF-ը։Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերը սկսել է 2009 թվականից: «CNF-ը կարեւորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար եւ շարունակելու է օժանդակել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1305