Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է մի շարք օրինագծեր##, որոնք նախատեսում են ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը:Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանն այսօր ճեպազրույցում տեղեկացրել է, որ ծրագրվում է մասնավորապես “Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի” ու “Բանկային ավանդների ներգրավման” մասին նոր օրենքների ընդունում:Նրա խոսքերով, այդ ինստիտուտի նպատակն է ֆինանսական ծառայություններից օգտվող հաճախորդների իրավունքների պաշտպանությունը, ֆինանսական միջոցների ներգրավումն ու Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ հաճախորդների վստահության բարձրացումը:ԿԲ փոխնախագահը նշել է, որ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը միջազգային ֆինանսական պրակտիկայում լայն կիրառություն ունի եւ ուղղված է հաճախորդներին` ֆինանսական վեճերը հեշտ ճանապարհով լուծելու հնարավորություն ընձեռելուն:Արթուր Ջավադյանը նշել է, որ այդ ինստիտուտը գործելու է բացառապես անվճար հիմունքներով: Այն կազատի հաճախորդներին ֆինանսական վեճերի համար իրավաբաններին ու փաստաբաններին դիմելու անհրաժեշտությունից:ԿԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ օրինագիծը նախատեսում է նաեւ 7 հոգանոց համապատասխան խորհրդի ձեւավորում` ֆինանսական կազմակերպությունների 4 ներկայացուցիչների, ինչպես նաեւ հաճախորդների, կառավարության ու ԿԲ-ի մեկական ներկայացուցչի մասնակցությամբ: Tweet Դիտում՝ 4561