Ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով

17.03.2021 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազպրոմ էքսպորտ» #Հայաստան #Ադրբեջան
Մարտի 16-ին «Գազպրոմ էքսպորտ»-ը եւ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազը Հայաստան մատակարարելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրությունը :

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով:

«Աշխատանքները կարող են տեւել մոտ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով», - նշել են «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունում:
Դիտում՝ 4106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW