Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) եւ «Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը մարտի 15-ին կնքել են դրամաշնորհի պայմանագիր, համաձայն որի՝ հիմնադրամը ՀՊՏՀ-ին կտրամադրի 15 մլն դրամ՝ շուրջ 20 մլն դրամ արժեքով հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով։ Հետազոտական ծրագիրն իրականացվելու է բակալավրական կրթության՝ «Ֆինանսներ» եւ «Տնտեսագիտություն» եւ մագիստրոսական կրթության՝ «Տնտեսագիտության տեսություն», «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Տնտեսության պետական կարգավորում», «Մակրոտնտեսական վերլուծություն», «Հանրային ֆինանսներ», «Կորպորատիվ ֆինանսներ», «Բանկային գործունեության կազմակերպում» եւ «Արժեթղթերի շուկայի վերլուծություն եւ կառավարում» կրթական ծրագրերի բարեփոխման նպատակով։ ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որհետազոտական ծրագիրը ներառում է ինչպես միջազգային բուհերի կրթական ծրագրերի, ՀՀ աշխատաշուկայի եւ ծրագրի շահառուների պահանջմունքների համալիր վերլուծության, այնպես էլ կրթական ծրագրերի բարեփոխման եւ դրանք որակավորված կադրերով համալրման բաղադրիչներ։Այս առնչությամբ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է․«Կրթական բարեփոխումների այս ծրագիրն առանցքային նշանակություն ունի ՀՊՏՀ-ի համար: Այն իրականացնելու գործում ընդգրկված են առաջատար մասնագետներ ՀՊՏՀ-ից, ՀՀ կենտրոնական բանկից, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամից։ Ընդ որում, առաջին անգամն է, որ բազմամասնագիտական խմբում արտաքին փորձագետները կազմելու են ծրագիրը մշակող խմբի մեծամասնությունը. մինչ այս ՀՊՏՀ-ն իր ծրագրերը մշակել եւ վերանայել է հիմնականում ներքին ռեսուրսների ներգրավմամբ։ Ծրագրի ավարտին ՀՊՏՀ-ն էապես կբարձրացնի իր մրցունակությունը «Ֆինանսներ» եւ «Տնտեսագիտություն» մասնագիտությունների բնագավառներում բակալավրական եւ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող մյուս հաստատությունների համեմատ։ Tweet Դիտում՝ 2948