1000+ հիմնադրամն ու Ինեկոբանկն ամփոփել են համատեղ ակցիան
16.03.2021 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /


Ավելի վաղ հայտարարված ակցիայի շրջանակում՝ բանկի կողմից թողարկված Visa տեսակի քարտերի համար հաճախորդների կողմից վճարված առաջին տարվա սպասարկման գումարը, որը կազմում է 5 256 000 դրամ, փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
Հիմնադրամից հայտնում են, որ ակցիան իրականացվել է բանկի եւ հիմնադրամի միջեւ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում, որով 2020թ. դեկտեմբերին բանկի եւ աշխատակիցների կողմից հիմնադրամին արդեն փոխանցվել է 10,5 մլն դրամ:
«Մենք հպարտ ենք, որ կարող ենք ընձեռել հավելյալ հնարավորություններ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին աջակցելու համար»,- ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ֆինանսական հատուցումներ է տրամադրում hայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին:
«Կարեւորում ենք Ինեկոբանկի քայլը՝ հույս հայտնելով, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար»,- ասել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: