Evocabank-ն ու «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն համագործակցության պայմանագիր են ստորագրել:Համագործակցության շրջանակում «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն Evocabank-ի հաճախորդներին կմատուցի մասնագիտացված լիզինգային ֆինանսավորում: Լիզինգային ֆինանսավորումից բացի՝ բանկի հաճախորդները կստանան նաեւ ֆինանսական եւ ոչ ֆինանսական բնույթի այլ ծառայություններ, ներառյալ՝ խորհրդատվություն։«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն կիրականացնի լիզինգային ֆինանսավորում ինչպես իր սեփական, այնպես էլ Evocabank-ի կողմից տրամադրվող միջոցների հաշվին:Ինչպես նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը՝ բանկը մշտապես ներդնում է նոր ֆինանսական գործիքներ՝ հաճախորդների անհատական պահանջմունքներին արագ եւ պարզ լուծումներ տալու համար: «Լիզինգը ֆինանսավորման այլընտրանքային միջոց է, որը պահանջված է մեր գործընկերների եւ հաճախորդների շրջանում: Համագործակցության շրջանակներում մեր հաճախորդները կստանան հնարավորություն օգտվելու լիզինգի գործիքակազմի բոլոր առավելություններից»:«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանն էլ նշել է, որ լինելով ոլորտում մշտապես նորարարական լուծումներ առաջարկող ընկերություն՝ Արմլիզինգը որդեգրել է ֆինանսական այլ կառույցների հետ ոչ թե մրցակցելու, այլ համագործակցելու քաղաքականություն։ Արսեն Բազիկյանը վստահություն հայտնեց, որ Evocabank-ի հետ համագործակցությունից կշահեն ինչպես երկու ֆինանսական կառույցներն, այնպես էլ հաճախորդներն ու մատակարար ընկերությունները։ Tweet Դիտում՝ 2527