ՎՏԲ-Հայաստան Բանկը Կանանց միջազգային օրվա տոնի նախօրեին հայտարարում է ակցիա եւ «բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին՝ ս.թ. մարտի 6-ից 8-ը շահավետ պայմաններով կատարել ապառիկ գնումներ բանկի՝ ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում»: Մեկնարկվող ակցիայի շրջանակներում 06.03.21-08.03.21թթ․ ժամանակահատվածում ապառիկ վարկ ձեւակերպելու դեպքում՝ հաճախորդը հնարավորություն է ստանում հերթական 6-րդ մարմանը վճարել միայն վարկի մայր գումար եւ չվճարել տոկոսագումար կամ միջնորդավճար: Հաճախորդը կարող է օգտվել ակցիայի առաջարկից, եթե առաջին 5 մարումները համաձայն վարկային ժամանակացույցի վճարվել են առանց ուշացումների:Հաճախորդը կարող է օգտվել նշված ակցիայի առաջարկից միայն մեկ վարկի շրջանակներում եւ միայն մեկ անգամ: Այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում հաճախորդը ձեւակերպում է ավելի քան 1 վարկ, եւ ստացված վարկերից մի քանիսն են բավարարում ակցիայի պահանջներին, առաջարկը գործում է ակցիայի ընթացքում առաջինը ձեւակերպված վարկի համար:«Շտապե՛ք ուրախացնել ձեր հարազատ ու սիրելի կանանց եւ գնեք նվերներ շահավետ պայմաններով»,- նշել են բանկում: ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ վարկը տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Իսկ եթե չունեք ժամանակ խանութ այցելելու համար, ապա ապառիկ գնումները կարող եք կատարել բանկի գործընկեր կազմակերպությունների պաշտոնական կայքերում՝ առցանց լրացնելով դիմում-հայտ:ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. դրամից մինչեւ 1,5 մլն դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչեւ 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3869